Կարևոր իրադարձություններ

Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ

09 Նոյեմբեր, 2015 10:52
Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ

3 օր շարունակվող գնանկումից հետո այսօր առավոտյան նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ Սաուդյան Արաբիայի հայտարարությունների ֆոնին՝ այն, որ վառելիքի ցածր գինը կճնշի պահանջարկը, գրում է Bloomberg պարբերականը:

Brent էտալոն նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE FUTURES բորսայում բարձրացել է 0.43 ԱՄՆ դոլարով և 1 բարելի դիմաց կազմել 47,85 դոլար:

Ինչ վերաբերում է WTI տեխասյան թեթև նավթին, ապա նրա դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 0.56 դոլարով՝ կազմելով 1 բարելի դիմաց 47,42 դոլար: 

Լրահոս

Դիտել ավելին