Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ նոյմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սյունիքի մարզի Կարճևան գյուղի բնակիչ, 29-ամյա Վարդան Գրիգորյանը իր վարած Nissan Pathfinder մակնիշի 01 FZ 700 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 97-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի հանդիպակաց գոտի, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վարորդին և ավտոմեքենայում գտնվող ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Ավելին՝ այստեղ