Սկանդալային արվեստագետ Պյոտր Պավլենսկին հրապարակել է Մոսկվայի կենտրոնում գտնվող ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շենքի մուտքի դուռը հրկիզելու տեսանյութը, գրում է korrespondent.net-ը։
Կադրերում երևում է, թե ինչպես է Պավլենսկին կանգնած շենքի մուտքի առաջ, իսկ նրա հետևում բոցավառվում է մուտքի դուռը։
Դեպքի վայրում է եղել նաև Дождь հեռուստաալիքի լրագրողը։ Նա պատմել է, որ գիշերը՝ մոսկովյան ժամանակով ժամը 2.00-ի սահմաններում, Պավլենսկին դյուրավառ հեղուկ է լցրել դռան վրա և այրել։