Կարևոր իրադարձություններ

Չենք վախենում Բարսելոնայից, որովհետև մենք Ռեալն ենք

09 Նոյեմբեր, 2015 11:51
Չենք վախենում Բարսելոնայից, որովհետև մենք Ռեալն ենք

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Սևիլյայից» կրած արտագնա պարտությունից հետո կիսվել է խաղի և հաջորդ տուրում «Բարսելոնայի» դեմ կայանալիք տնային Սուպերկլասիկոյի մասին:

«Հիմա հեշտ է մեղավորներ գտնելու համար որևէ մեկին մատով ցույց տալ, սակայն թիմը միշտ հաղթում և պարտվում է միասին: Տեսնենք հետո ինչ կլինի, պետք է պատրաստվել հաջորդ մրցավեճին:

«Բարսելոնան» հիանալի մարզավիճակում է, բայց վախենալու ոչինչ չունենք, չէ որ մենք «Ռեալն» ենք: Հետաքրքիր հանդիպում է լինելու:

Փոխարինման դուրս գալուց հետո զգացողությունները նորմալ են: Ես 2 ամիս չեմ խաղացել: Ցանկանում եմ թիմին օգնել, որ հաղթի»,- ասել է կոլումբացին, ով խաղի վերջին րոպեին գրավել է «Սևիլյայի» դարպասը:

Լրահոս

Դիտել ավելին