Աշխարհի առաջին թենիսիստ Նովակ Ջոկովիչը Փարիզում ավարտված մրցաշարի եզրափակչում պարտության է մատնել Էնդի Մարեյին (6:3, 6:4) և 2015 թվականի ընթացքում 6-րդ «Մասթերս-1000» կարգի տիտղոսն է նվաճել:
Այսպիսով, սերբը դարձել է պորֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) պատմության առաջին մարդը, ով մեկ տարում 6 «Մասթերս» է հաղթել:
Այս տարի Ջոկովիչը մասնակցել է 8 «Մասթերսների» և բոլորում հասել է մինչև եզրափակիչ: Ընդհանուր առմամբ 28-ամյա թենիսիստն իր կարեիրայի ընթացքում 26 «Մասթերս» է շահել, և այդ ցուցանիշով առաջատար Ռաֆայել Նադալին զիջում է միայն մեկով: