Կարևոր իրադարձություններ

Բաղրամյան 26–ը վերանորոգելու համար բյուջեից գումար է տրվելու

09 Նոյեմբեր, 2015 12:36
Բաղրամյան 26–ը վերանորոգելու համար բյուջեից գումար է տրվելու

2016թ. պետական բյուջեի նախագծով՝ 590միլիոն դրամ է հատկացվելու Սերժ Սարգսյանի աշխատակազմիխորհրդարանի և ՀՀկառավարության աշխատակազմիենթակայության շենքերի վերանորոգմանհամար: Այս մասին ԱԺ–ում բյուջեի քննարկման ժամանակ հայտնել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Նա նաև նշել է, որ քաղաքաշինության ոլորտին կհատկացվի մլրդ 88 մլն դրամ։ Նախորդ տարի հատկացվել էր 11 մլրդ 79 մլն դրամ:

Քաղաքաշինության նախարար ՆարեկՍարգսյանն էլ հավելել է, որ կրթական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության համար կտրամադրվի լրդ 470 մլն դրամ, մարզական օբյեկտների համար՝ 705 մլն, մշակութային օբյեկտների համար՝ 285 մլն դրամ։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության շենքերի հիմնանորոգման համար նախատեսված է հատկացնել 278 մլն դրամ:

Լրահոս

Դիտել ավելին