Կարևոր իրադարձություններ

Զգուշացեք Անաիսից, Մերիից, Մարինկայից և Հասմիկից (լուսանկարներ)

09 Նոյեմբեր, 2015 12:38
Զգուշացեք Անաիսից, Մերիից, Մարինկայից և Հասմիկից (լուսանկարներ)

Bravo.am-ը գրում է.

Զգուշացեք, կանայք են» ներկայացման պրեմիերայից տարիներ անց ռեժիսոր, դերասան Հենրի Քոչարյանը համանուն պիեսի հիման վրա ֆիլմ է նկարահանել, որի առաջին ցուցադրությունը նախատեսված է գալիք փետրվարին: Հենրին BRAVO.am-ին հայտնել է, որ ի սկզբանե ցանկություն է ունեցել հենց ֆիլմ նկարահանել, բայց տեխնիկական ու այլ խնդիրների պատճառով սահմանափակվել է ներկայացմամբ:

Անաիս Սարդարյանը, Մարինկա Խաչատրյանը, Մերի Մակարյանը եւ Հասմիկ Վերդյանը

Ռեժիսորը փոփոխել է կատակերգության սցենարը, նույնը չէ նաեւ դերասանական կազմը.«Միայն բուն գաղափարն է պահվել: Ներկայացման մեջ գործողությունները տեղի էին ունենում Ֆրանսիայում, իսկ ֆիլմում՝ Հայաստանում: Շատ դրվագներ կան, որոնց հիմքում մեր ժողովրդի մտածողությունն է»:

 
Մերի Մակարյանը եւ Մարինկա Խաչատրյանը

Ֆիլմում նկարահանվել են Անաիս Սարդարյանը, Մերի Մակարյանը, Մարինկա Խաչատրյանը, Հասմիկ Վերդյանը, Ջուլիետա Ստեփանյանը եւ այլք: Հենրիի խոսքով` փորձել է դերասաններին նորովի ներկայացնել.«Դերաբաշխման ժամանակ հաշվի եմ առել բոլորի բնավորությունն ու տեսակը: Կարծում եմ՝ ընտրությունս ճիշտ եմ կատարել, եւ հանդիսատեսը ձանձրանալու առիթ չի ունենա: Հումորի պակաս էլ հաստատ չի լինի»:

Շարունակությունը՝ այստեղ:

Լրահոս

Դիտել ավելին