Կարևոր իրադարձություններ

Թվում էր, թե վերահսկում էինք խաղի ընթացքը, բայց իրականում այդպես չէր

09 Նոյեմբեր, 2015 16:08
Թվում էր, թե վերահսկում էինք խաղի ընթացքը, բայց իրականում այդպես չէր

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է Պրիմերայի 11-րդ տուրում «Սևիլյայից» կրած արտագնա պարտությունը (2:3), որն առաջին էր ընթացիկ մրցաշրջանում:

Խաղի մասին

«Մենք բավականաչափ լավ չէինք պահում գնդակը: Թվում էր, թե վերահսկում էինք խաղը, բայց իրակում այդպես չէր: Մեր սխալների շնորհիվ մրցակցին թույլ տվեցինք խաղ «վերադառնալ», չնայած պետք է ինքներս որոշեինք hանդիպման ելքը:

Շատ լավ անցկացրինք առաջին կես ժամը, առավելություն ունեինք բոլոր առումներով, բայց հետո «Սևիլյային» թույլ տվցինք ստանդարտներ իրացնել: Երկրորդ կեսը նույնպես լավ սկսեցինք, բայց հետո եկան սխալները: Դա արդեն ինքնգնահատականի հարց է: Սկզբից ես տեսա «Ռեալի» հիանալի ֆուտբոլը, իսկ հետո թիմ, որը դադարեց վերահսկել խաղի ընթացքը»:

Խամեսի ու Ռամոսի մասին

«Ինչո՞ւ Խամեսը չխաղաց առաջին րոպեներից: Նա հիանալի է գործում հարձակման գծում, բայց նրան նախկինի պես չի բավականեցնում ճկունությունը»:

Չեմ կարծում, թե Ռամոսի վնասվածքը որոշեց մրցավեճի ելքը, որովհետև մինչ խաղավարտ դեռ երկար ժամանակ կար: Վարանը լավ խաղաց, բայց այդ փոխարինումը որոշ առումով ազդեց մեր ֆուտբոլի վրա»:

Առաջիկա կլասիկոյի մասին

«Բավականին ժամանակ կա, վնասվածք ստացած ֆուտբոլիստները կարող են շարք վերադռնալ: Դա այլ ֆուտբոլ է լինելու, և հույսով եմ, որ թիմը ճիշտ կարձագանքի այսօրվա պարտությանը»:

Լրահոս

Դիտել ավելին