ԱԺ-ն այսօր՝ նոյեմբերի 9-ին ավարտեց 2016թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումը, քննարկումից հետո Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տնտեսական աճի խնդրին:
Դիտարկմանը, թե նախատեսվում էր 3%-ից ավելի տնտեսական աճ, սակայն այդ աճը չգրանցվեց և հիմա էլ նախատեսվում է 2,2 % տնտեսական աճ, որն է այս տարբերությունների պատճառը և ինչո՞ւ նախատեսված տնտեսական աճը չգրանցվեց, նախարարը պատասխանեց. «Կառավարության առջև դրվում է խնդիր՝ տնտեսական աճի ապահովման համար, բայց իրողություններն ամեն օր, ամեն ժամ փոփոխվում են: Հիմա դուք տեսեք, թե ինչ իրականության մեջ ենք մենք ապրում, տնտեսական իրողությունները շատ դեպքերում մեր՝ մասնագետներիս համար, դժվարություն է ստեղծում հստակ գնահատականներ տալ:
Նախարարը հարց ուղղեց, կա՞ տնտեսագետ, ով կասի, թե մեկ ամսում ինչպիսի տնտեսական իրողություն է լինելու: «Չկան այդպիսի տնտեսագետներ, ովքեր նման տեսակետ կարող են հայտնել»:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ 2015թ.-ին նախատեսվում էր ապահովել 2.5-3.8 % տնտեսական աճ: