Նոյեմբերի 9-ին Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Վիսենտե Պարեդես Տոռեալբան (նստավայրը՝ ք. Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
ԱԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը հաջողություն է մաղթել նրան դիվանագիտական առաքելության իրականացման գործում եւ հույս հայտնեց, որ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա Հայաստանի եւ Վենեսուելայի միջեւ հարաբերությունների զարգացման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար` Վենեսուելայի դեսպանը վստահեցրեց, որ երկու բարեկամ երկրների միջեւ համագործակցությունն ամրապնդելու եւ ընդլայնելու համար առավելագույն ջանքեր կներդնի։
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Պարեդես Տոռեալբան քննարկեցին տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործակցությանն, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվեց միջազգային կազմակերպություններում համագործակցությունը եւ միջխորհրդարանական կապերի ձեւավորումը: