Կարևոր իրադարձություններ

Հալեպցի Լևոնն ու Մալիշկայի Արան

09 Նոյեմբեր, 2015 17:15
Հեղինակ՝ Սուրեն Սուրենյանց
Հալեպցի Լևոնն ու Մալիշկայի Արան

Արա Աբրահամյանից ձեն-ծպտուն չկա: Տեսնես՝ երբ է հարազատ Մալիշկա գնալու, որ տնով-տեղով, գեղովի որոշի իր քաղաքական անելիքները: Մեկ էլ մտածում եմ՝ եթե Մալիշկայում Արային քաղաքական գործիչ «կնքեն»՝ օրհնելով ռուսական ցարի «դաբրոյի սհաթը», հնարավո՞ր է, որ մեր երկրի առաջին նախագահը Աբրահամյանի մեջ տեսնի ազգի փրկության ու յուր ՀԱԿ-ի կասիրության հույսը, մի խոսքով՝ իր համար կորսված առինջեցու կերպարը փնտրի ու գտնի հեռավոր Մալիշկա գյուղում: Ասում եմ՝ քաղաքագիտական միտքն էլ կզարգանա, որովհետև բուրժուադեմոկրատական հեղափոխությանը կարող է փոխարինել սուրկովների ականջին ավելի հարազատ սոցիալ-դեմոկրատական հեղափոխության թեզը՝ Ավրորայի զարկին կարոտ, 11-րդ բանակի գալստյանը սպասող: Մատվիենկոյի ականջն էլ կանչի. հաստատ Զուրաբյան Լյովիկին թաքուն ասել է էս կարևոր գաղափարի մասին...

Լրահոս

Դիտել ավելին