Կարևոր իրադարձություններ

Բախումներ Աֆղանստանում` թալիբների տարբեր խմբերի միջև

09 Նոյեմբեր, 2015 18:20
Բախումներ Աֆղանստանում` թալիբների տարբեր խմբերի միջև

Աֆղանստանից հաղորդում են, որ ուժեղ բախումներ են տեղի ունենում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների միջև նրա նոր առաջնորդ մոլլա Մանսուրայի և թալիբների կողմից վտարված ահաբեկիչների միջև: Այս մասին գրում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես հաղորդել է Զաբուլ նահանգի կառավարությունը, վերջին օրերին երկու իսլամիստական խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում սպանվել է 47, և վիրավորվել 53 մարդ: Հաղորդվում է նաև, որ մի խմբավորման 18 անդամ գերի են վերցվել մյուս խմբավորման կողմից:

Աֆղանստանում նոր խմբավորման առաջացումը տեղի ունեցավ անցյալ շաբաթ: Նոր խմբավորման առաջնորդ դարձավ մոլլա Ռասուլը, ով մոտ հարաբերություններ ուներ Թալիբների նախկին առաջնորդ մոլլա Օմարի հետ:

Ըստ վերլուծաբանների գնահատականների, երկու խմբավորումների առաջացումը կսրի թալիբների և Աֆղանսատանի կառավարության միջև բանակցությունների նորմալ ընթացքը:

Լրահոս

Դիտել ավելին