Նոյեմբերի 9-ից Լատվիայում մեկնարկում են երկրի ազգային զինված ուժերի և ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի համատեղ «Arrcade Fusion-15» զորավարժությունները, որին մասնակցելու է ավելի քան 500 օտարերկրացի զինծառայող։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդս Բերգմանիսի կատարած հայտարարությանը:
«Այդ զորավարժություններին զինվորականներից բացի մասնակցելու են նաև կառավարությունը, խորհրդարանը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայությունները: Զորավարժությունների ընթացքում մենք պետք է որոշենք, թե որքան արագ է հնարավոր Լատվիայում ՆԱՏՕ-ի ուժերի շտաբ տեղակայել։ Նման կարևոր զորավարժություններ մենք դեռ չենք ունեցել»,-ասել է նախարարը:
Նշվում է, որ Արագ արձագանքման շտաբը պետք է լուծի հումանիտար ճգնաժամի պայմաններում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման հարցը։