Հայաստանի կանանց մինչեւ 18 տարեկանների հավաքականը 2016 թվականի ամռանը հանդես կգա Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
Առաջնության մասնակիցների ցանկը եւ անցկացման վայրը հայտնի կդառնա 2016 թվականի հունվարի 22-ին:
Հայաստանի կանանց մինչեւ 16 տարեկանների հավաքականը 2015 թվականի հուլիսին մասնակցեց Անդորրայում կայացած Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը և արժանացավ արծաթե մեդալների: Վահագն Հարությունյանի գլխավորած թիմն անցկացրած 4 հանդիպումներից 3-ում հաղթել էր մրցակիցներին: