Greenpeace-ի ակտիվիստները գերմանական Վոլֆսբուրգ քաղաքում բողոքի ակցիա են անցկացրել Volkswagen կոնցեռնի դեմ, որը հայտնվել է դիզելային սկանդալի կենտրոնում։ Այս մասին հաղորդվում է բնապահպանական կազմակերպության թվիթերյան էջում։
Ակտիվիստները տանիքին տեղադրված Volkswagen-ի շրջանաձև տարբերանշանը վերածել են СO2 գրության՝ ձախ կողմից ավելացնելով С տառը, իսկ աջից 2 թիվը։
Greenpeace-ը պահանջել է ավտոկոնցեռնից բացահայտել դիզելային շարժիչներով մեքենաների կողմից վնասակար նյութերի արտանետումների իրական տվյալները։