Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական մարտական ավիացիան Սիրիայի Լաթաքիա նահանգում ոչնչացրել է «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման ականանետային դիրքն ու զինապահեստը։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ-ի պաշտոնական ներկայացուիչ Իգոր Կոնաշենկովը։ Նրա խոսքերով՝ հարվածները հասցվել են Ջեբել Դաու լեռների շրջանում, որոնց արդյունքում ոչնչացվել է 4 ականանետ ու դաշտային զինապահեստ։
Բացի այդ, Ռուսաստանի օդատիեզերական զորքերը Սիրիայի Հալեպ նահանգում ոչնչացրել են խմբավորման դաշտային ճամբարներից մեկը։ Ավելի վաղ, ռուսական ավիացիան Լաթաքիայի նահանգում ոչնչացրել էր խմբավորման հրամանատարական կետն ու կապի հանգույցը։