Սիրիական բանակը հարձակում է ձեռնարկել Հալեպի ուղղությամբ, որի ընթացքում ոչնչացվել է մեծ քանակությամբ ահաբեկիչներ, նրանց ռազմական տեխնիկան և զինամթերքը:
Ինչպես հայտնում է Ինտերֆաքսին, այս մասին է հայտնում սիրիական բանակի բրիգադային գենեալ Ալի Մայխուբը:
«Մեր զինված ուժերը ժողովրդական ազատագրական ուժերի հետ միասին շարունակում են Հալեպի մերձակայքում հարավային և արևմտյան ուղղություններով իրականացվող ռազմական օպերացիաները, որի ընթացքում մենք վերահսկողություն ենք իրականացրել մի շարք գյուղերի և տեղանքների ` Բարաուի, Ազիզայի, Ազիզա-Սամաանի, Թել-Մամույի վրա»,-շեշտեց զինվորականը:
Ավելի վաղ` Ալի Մայխուբը հայտնել էր Պալմիրայում 40 ահաբեկիչների և 20 զրահամեքենայի ոչնչացման մասին. սպանված ահաբեկիչների մեծ մասը օտարազգի էին: