Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2015թ. սեպտեմբերին կազմել է 74 հազար 575 մարդ և 2014թ. նույն ամսվա համեմատ աճել 14.3-ով։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ՝ պաշտոնապես գրանցված գործազուրկների քանակը կազմել է 74 հազար 908 մարդ, իսկ գործազրկության միջին տևողությունը՝ 24.3 ամիս. ընդ որում, նրանց թվում 52 հազար 596-ը եղել են կանայք, որոնց գործազրկության միջին տևողությունը կազմել է 25.3 ամիս, իսկ 22 հազար 312-ը՝ տղամարդիկ՝ գործազրկության 21.9 ամիս տևողությամբ։