Կարևոր իրադարձություններ

Սիրիայի իշխանությունները ներկա չեն գտնվի Վիեննայի հանդիպմանը

10 Նոյեմբեր, 2015 01:09
Սիրիայի իշխանությունները ներկա չեն գտնվի Վիեննայի հանդիպմանը

Մեծ Բրիտանիան չի հրաժարվել Սիրիայում ԴԱԻՇ-ին հարվածներ հասցնելու գաղափարից: Այդ մասին այսօրը ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում լրագրողներին հայտարարել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը, հայտնում է TASS-ը:

«Ինչ վերաբերվում է Սիրաիայում ավիահարվածներին, ապա այն քննարկումներից չի հանված: Անցյալ շաբաթ այդ մասին հոդված է հայտնվել, բայց մենք չգիտենք, թե այդ տեղեկությունը որտեղից է»,- ասել է նա:

Նա ընդգծել է, որ Լոնդոնի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել: «Մենք մասնակցում ենք ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիային: Մենք Իրաքի և Սիրիայի վրա ավելի քան 1500 թռիչք ենք կատարել: Մենք անցկացնում ենք հետախուզական թռիչքներ Սիրիայի վրա, ավելի քան 300 հարված ենք հասցրել Իրաքում»,- նշել է դիվանագետը:

Նոյեմբերի 3-ին The Times թերթը հայտնել է, որ վարչապետ Դևիդ Քեմերոնը որոշում է ընդունել խորհրդարանում քվեարկության չդնել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերի ռմբակոծման օրինագիծը: Պարբերականի տվյալներով՝ նա ստիպված հրաժավրել է դրանից այն բանից հետո, երբ չի կարողացել լեյբորիստական ընդդիմադիր կուսակցություններից որոշ թվով պատգամավորների համոզել աջակցելու գործողությունների անցկացմանը:

Լրահոս

Դիտել ավելին