Վայոց Ձորում դաժանաբար կատարված սպանությունների զոհերը տարեց կանայք Էին. մեկը՝ 91 տարեկան, մյուսը՝ 76։ Նրանց դիերը հայտնաբերվել Էին իրենց տան բակում և հողամասում։ Տարեց կանայք մահացել Էին գանգուղեղային վնասվածքներից։ Սոսկալի Էր անգամ մտածելը, որ ինչ-որ մեկը տատիկների գլխին Էր հարվածել՝ այդ եղանակով նրանց զրկելով կյանքից։ Արևմտյան սարսափ-ֆիլմերի սյուժե Էր ենթադրվում։ Առնվազն տատիկները Ռոտշիլդին վայել հարստություն պետք է ունենային, որ ժառանգությանը տիրանալու համար ոճրագործը գնար նման քայլի։ Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ տատիկների ունեցած միակ հարստությունը, որը գրավել Էր հանցագործներին, ոսկե ականջօղերն Էին։ Վախենում եմ անգամ գուշակել, թե ինչ արժեին դրանք, և որքան քիչ բան Է հարկավոր եղել մարդասպաններին նման անմարդկային քայլի գնալու համար։
Իսկ այս սահմռկեցուցիչ հանցագործությունն իրականացրել Էին երկու անչափահասներ՝ 16– 17-ամյա պատանիներ, Եղեգնաձոր քաղաքի երկու բնակիչներ։ Փոքրիկ Եղեգնաձոր քաղաքը, որի հետ կապված միայն հանդարտության, գողտրիկ բնության, համեստ ու աշխատավոր մարդկանց հետ կապված գեղեցիկ զգացողություններ են արթնանում ինձ մոտ, այսպիսի հանցանքի ընդունակ պատանիներ Է դաստիարակել։ Ինչպե՞ս, ինչո՞ւ, որտե՞ղ են սխալվել այս երեխաների ծնողներն ու ուսուցիչները։ Ինչ ազդեցության տակ են ընկել նրանք։ Ինչպե՞ս են հղացել այս սոսկալի հանցագործությունը։ Պատանիներ, որ այս տատիկներին փողոցում հանդիպելիս պետք Է առաջարկեին օգնել նրանց, ուղեկցեին տուն, իրերը տեղափոխեին, գազանաբար հարձակվել են և կյանքի վերջին տարիները խլել նրանցից։ Ես անկեղծորեն ցավակցում եմ նրանց հարազատներին՝ ինչպե՞ս են հաշտվելու կատարվածի հետ, ինչպե՞ս են այսուհետ նայելու մարդկանց աչքերին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։