Նոյեմբերի 10-ին, ժամը 00.51-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվելն, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 14.41-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաները արգելափակվել են ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 32-կմ-ում արգելափակվել է 5 ավտոմեքենա:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից (4 ողևոր) և իրականացրել են հերթապահություն: