ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն իր անձնական էջն ունի Facebook սոցկայքում։«Ես վերջապես իմ սեփական էջն ունեմ»,- գրել է Օբաման իր առաջին գրառման մեջ: Հույս ունեմ, որ սա կդառնա մի վայր, որտեղ մենք զրույցներ կունենանք երկրի համար կարևոր հարցերի շուրջ: Ինչու չե նաև դուք կարող եք ծիծաղաշարժ հաղորդագրություններ ուղարկել: Նախագահն ընդգծել է, որ ամերիկացիները հաջողությունների են հասել ածխածնի երկօքսիդի արտանետումների կրճատման հարցում: «Սակայն մենք պետք է անենք ավելին»,- կարծում է Օբաման։