Այսօր կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգի քննարկմանն անցնելուց առաջ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ Տուլայում տեղի ունեցած ավտովթարին և Հարավային Սուդանում տեղի ունեցած ավիավթարին:
«Տեղյակ եք, որ օրերս Տուլայի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի և Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են մեր հայրենակիցները, կան զոհեր և վիրավորներ: Անդառնալի կորուստների կապակցությամբ ԱԺ անունից մեր ցավակցությունը հայտնելով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում, խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել զոհվածների հիշատակը»,- նշեց ԱԺ նախագահը: