Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

10 Նոյեմբեր, 2015 11:46
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ

Շնորհավորում եմ բոլորիդ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: 
Մոտ երկու տասնամյակ առաջ՝ 1996-ին ներդրվելով, տեղական ինքնակառավարման համակարգը զգալի առաջընթաց է արձանագրել ու այս ընթացքում նաև ապացուցել կառավարման այս համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում մեր բնակչության վստահությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ՝ այդպիսով նաև ավելացնելով հանրությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ ՏԻՄ-երի պատասխանատվությունը: 
Վստահությանը զուգահեռ ավելանում է նաև տեղական ինքնակառավարմանը հանրության մասնակցությունը, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս շատ ավելի լավ պատկերացնել տեղական նշանակության խնդիրներն ու հնարավորին արագ և ճիշտ լուծումներ գտնել դրանց համար, նաև ապահովելով գործընթացների առավել թափանցիկությունը: 
Մարդիկ այսօր առաջին հերթին հենց տեղական ինքնակառավարման մարմնին են դիմում իրենց հուզող ու հետաքրքրող հարցերով, և ի պատիվ համակարգի աշխատողների՝ պետք է փաստենք, որ նրանք ամենայն պատասխանատվությամբ են կատարում իրենց պարտականությունները՝ հնարավոր լուծումներ տալով բարձրացված հարցերին կամ էլ օգտակար խորհրդատվությամբ նպաստելով այս կամ այն հարցի կարգավորմանը: 
Հարգելի բարեկամներ,
Համոզված եմ, որ այսուհետ էլ դուք նույն նվիրվածությամբ շարունակելու եք ձեր աշխատանքը՝ նպաստելով համակարգի ամրապնդմանն ու կատարելագործմանը, ի շահ և ի բարօրություն մեր ազգաբնակչության:


ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

Լրահոս

Դիտել ավելին