Կարևոր իրադարձություններ

Ես երջանիկ եմ, ամեն ֆուտբոլիստ չի կարող իր մասին ֆիլմ ստեղծել

10 Նոյեմբեր, 2015 12:10
Ես երջանիկ եմ, ամեն ֆուտբոլիստ չի կարող իր մասին ֆիլմ ստեղծել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծիք է հայտնել իր մասին դուրս եկած դոկումենտալ ֆիլմի մասին:

«Իհարկե, ես մի փոքր տխուր եմ, որ երեկվա խաղի պատճառով («Ռեալը» 2:3 հաշվով պարտվել է «Սևիլյային»-խմբ.), բայց դա չեմ խառնի այս օրվա հետ, որովհետև սա իմ կյանքի ամենակարևոր օրերից մեկն է:

Ամեն ֆուտբոլիստ հնարավորություն չունի իր մասին ֆիլմ ստեղծել: Սա իմ կյանքի յուրահատուկ պահերից մեկն է: Ես երջանիկ եմ և ցանկանում եմ վայելել դա»,- ասել է պորտուգալացին:

Լրահոս

Դիտել ավելին