Կարևոր իրադարձություններ

Գերմանիան պետք է առաջատարի դեր ստանձնի փախստականների շուրջ ստեղծված հակամարտության կարգավորման գործում

10 Նոյեմբեր, 2015 12:51
Գերմանիան պետք է առաջատարի դեր ստանձնի փախստականների շուրջ ստեղծված հակամարտության կարգավորման գործում

Գերմանիան պետք է առաջատարի դեր ստանձնի փախստականների շուրջ ստեղծված հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին հայտնում է DW-ն:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդես է եկել հօգուտ այն բանի, որ Գերմանիան ղեկավար դեր ստանձնի Եվրոպայում փախստականների շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարման գործում։ Այս մասին Տուսկը հայտարարել է Բեռլինում նոյեմբերի 9-ին՝ ելույթ ունենալով ավանդական «Եվրոպական ելույթով», որով այդ օրը Գերմանիայի մայրաքաղաքոմ հանդես է գալիս Եվախորհրդի յուրաքանչյուր ղեկավար։

«Եվրոպայի ապագան մեծ մասամբ կախված է փախստականների շուրջ ճգնաժամում Գերմանիայի դիրքորոշումից»,- ասել է նա։ Բեռլինի առաջատար դերը, նրա կարծիքով, պետք է ամենից առաջ դրսևորվի երեք խնդիրների իրականացմամբ՝ ԵՄ արտաքին սահմանների անվտանգության ապահովում, պայքար արմատական պոպուլիզմի դեմ և արևմտյան միասնության պահպանում։

Տուսկն ընդգծել է, որ Գերմանիան պետք է առանց պատմական բարդույթների հոգ տանի ԵՄ արտաքին սահմանների պաշտպանության մասին։

Լրահոս

Դիտել ավելին