Կարևոր իրադարձություններ

ՊՐՈ արտոնագրի դասընթացի մարզիչները ծանոթացել են ակումբային կառավարման գործընթացին

10 Նոյեմբեր, 2015 13:57
ՊՐՈ արտոնագրի դասընթացի մարզիչները ծանոթացել են ակումբային կառավարման գործընթացին

Նոյեմբերի 9-ին մեկնարկել է ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական մոդուլը,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Այս անգամ դասընթացին մասնակցող 13 մարզիչները՝ Արթուր Պետրոսյանը («Ցյուրիխ»), Արամ Ոսկանյանը («Բանանց»), Վարուժան Սուքիասյանը («Արարատ»), Վահե Յաղմուրյանը(«Արարատ»), Կարեն Բարսեղյանը («Արարատ»),,Սարգիս Հովսեփյանը («Փյունիկ»), Արտակ Օսեյանը («Փյունիկ»), Անդրանիկ Զանազանյանը («Բանանց»), Արթուր Ոսկանյանը («Բանանց»), Ֆելիքս Խոջոյանը («Շիրակ»), Լիանա Հայրապետյանը (Հայաստանի աղջիկների մինչև 17 տարեկանների հավաքական), ինչպես նաև Տիգրան Եսայանը և Ժոլտ Հոռնյակը հյուրընկալվել են Management Mix ընկերությանը, որը հիմնականում մատուցում է կառավարման խորհրդատվության եւ վերապատրաստման ծառայություններ:

Երեկ և այսօր Management Mix ընկերության մասնագետները մարզիչների հետ քննարկեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են առաջնորդությունը, թիմային աշխատանքը և կառավարումը, լրատվամիջոցների հետ հարաբերությունները և այլն: Հատուկ շեշտվեց ակումբային կառավարման գործընթացի կարևորությունը ժամանակակից ֆուտբոլում: Դասընթացի առաջին՝ ներածական մոդուլը տեղի էր ունեցել հոկտեմբերի 15-ից 16-ը, իսկ հոկտեմբերի 19-ից 22-ը մարզիչներն անցկացրեցին Շվեյցարիայի Նիոն քաղաքում, որտեղ Շվեդիայի, Սերբիայի և Ասիայի կոնֆեդերացիայի ներկայացուցիչ մարզիչների հետ մեկտեղ մասնակցեցին ՈՒԵՖԱ-ի Student Exchange Group ծրագրին:

Լրահոս

Դիտել ավելին