Կարևոր իրադարձություններ

Կոնտեն խոսել է Պիրլոյի՝ Եվրո-2016-ին հավանական մասնակցության մասին

10 Նոյեմբեր, 2015 14:55
Կոնտեն խոսել է Պիրլոյի՝ Եվրո-2016-ին հավանական մասնակցության մասին

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի բացառել, որ «Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն կհրավիրվի հավաքական մասնակցելու Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը:

«Պիրլոն լավ տարբերակ է ինձ համար, սակայն ես պետք է սառնասիրտ լինեմ իմ որոշումը կայացնելիս: Ներկայում նրա տոնուսն այն չէ, պետք է սպասել և տեսնել, թե հաջորդ տարի ինչպես կլինի:

Մայիսին նա դառնալու է 37 տարեկան. ես պետք է դիտարկեմ Եվրո-2016-ին իր մասնակցության հարցը»,- Կոնտեի խոսքերն է մեջբերել «Sky Italia»-ն:

Լրահոս

Դիտել ավելին