Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկություն ունի հեռանալ «արքայական» ակումբից,- հայտնում է «Don Balon» պարբերականը:
Աղբյուրի տեղեկության համաձայն՝ կոլումբացին դժգոհ է գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսից ստացած խաղաժամանակի համար: Նշվում է, որ մտադրությունն ամրապնդվել է «Սևիլիայի» դեմ հանդիպումը բաց թողնելուց հետո: Այդ հանդիպման ետխաղյա ասուլիսում Բենիտեսը նշել է, որ Խամեսը դեռ պատրաստ չէ ամբողջական հանդիպման մասնակցել և մեծ աշխատանք ունի անելու:
Հիշեցնենք, որ Խամեսը «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականին. ընթացիկ առաջնությունում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ: