Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած ներգաղթյալների թիվը հասել է 798.792-ի։ Այս մասին հայտնում է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Ամենից շատ ներգաղթյալներ ընդունել է Հունաստանը՝ 653.075 մարդ։ Իտալիա է ոտք դրել 141.766 մարդ։
Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության տվյալներով՝ տարեսկզբից 3455 մարդ մահացել է ծովով Եվրոպա հասնելու փորձի ժամանակ։