Կարևոր իրադարձություններ

Ինձ համար Ա սերիան լավագույն լիգան է աշխարհում

10 Նոյեմբեր, 2015 16:42
Ինձ համար Ա սերիան լավագույն լիգան է աշխարհում

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Իտալիայի Ա սերիան համարել է աշխարհի լավագույն լիգան:

«Ա սերիայի շնորհիվ ես հայտնի դարձա, երբ հանդես էի գալիս «Յուվենտուսում»: «Այաքսում» ես համաշխարհային մակարդակի խաղացող չէի, իսկ «Յուվենտուսն» ինձ շատ բան տվեց:

Իտալիայում ես 3 ակումբների հետ չեմպիոն եմ դարձել: Ա սերիան ինձ համար լավագույն լիգան է աշխարհում»,- շվեդ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել «Gazzetta Dello Sport»-ը:

Լրահոս

Դիտել ավելին