Իտալական հագուստի դիզայներ Վերսաչեն հայտնել է, որ Դուբայում բացվել է աշխարհում երկրորդ «Palazzo Versace» հյուրանոցը: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Շքեղ հյուրանոցն ունի 215 համար, ընդ որում, 65-ը` բարձրահարկ կահույքով, որը ստեղծվել է հենց Դոնաթելլա Վերսաչեի ղեկավարությամբ: Հյուրանոցը գտնվում է Դուբայի նոր` «Cultural Village» շրջանում: Հյուրանոցի մոտակայքում կա 169 մասնավոր տուն, որոնք ևս ստեղծված են իտալական ոճով:
«Վերսաչեն նորաձևության, ոճի և շքեղության բրենդ է: Հենց սկզբից Վերսաչեն առաջարկում էր տարաբնույթ ապրանքներ` հագուստից մինչև սալիկապատում, շքեղության պարագաներից մինչև տան համար նախատեսված հավաքածուներ` ցույց տալով, որ կարող է իր եզակի ոճը բերել յուրաքանչյուր ոլորտ»,- հյուրանոցի բացումը մեկնաբանել է Ջան Ջակոմո Ֆերրարիսը` «Versace» բրենդի գործադիր տնօրենը:
Բրենդի առաջին հյուրանոցը բացվել էր 2000թ-ին Ավստրալիայում: