Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանի խորթ հայրը «Տարվա կին» է ճանաչվել

10 Նոյեմբեր, 2015 18:35
Քիմ Քարդաշյանի խորթ հայրը «Տարվա կին» է ճանաչվել

Աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել. «Glamour» ամսագրի «Տարվա կին» անվանակարգում պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրել է 65-ամյա տրանսգենդեր Քեյթլին Ջեները, ով հանրահայտ Քիմ Քարդաշյանի խորթ հայրն է: Այս մասին գրում է Super.ru-ն:

Այս ամսագրում  տարբեր տարիների «Տարվա կին» անվանակարգին են արժանացել Քրիստինա Ագիլերան, Վիկտորիա Բեքհեմը, Քայլի Մինոուգը և այլն:

Նշենք, որ Քիմը Բրյուսին իր հայրն է համարում, ով էլ Քանյե Ուեսթի հետ հարսանքի ժամանակ ուղեկցել է նրան եկեղեցի:  

Բրյուսը՝ նախկին մարզիկը, Քիմի մոր հետ բաժանումից հետո որոշեց սեռափոխվել: Նա փոխեց նաև իր անունը՝ ստանալով Քեյթլին անունը: Որպես կին, նա առաջին անգամ ներկայացել է «Vanity Fair» ամսագրում:

Լրահոս

Դիտել ավելին