Կարևոր իրադարձություններ

Լեհաստանի հայ կաթողիկե եկեղեցու հոգևորականը աշակերտներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը

10 Նոյեմբեր, 2015 19:33
Լեհաստանի հայ կաթողիկե եկեղեցու հոգևորականը աշակերտներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը

Լեհաստանի Կիելցե քաղաքում` քաղաքապետարանի, «Զիեմովիտ» մշակութային միության, Կիելցե քաղաքի թիվ 10 հանրակրթական ավագ դպրոցի և տեղի հայկական համայնքային կազմակերպության կողմից նոյեմբերի 5-ին «Հայրենասիրությունը երեկ, այսօր և վաղը» խորագիրը կրող միջոցառումների շարքում կազմակերպվել է հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում «Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը» թեմայով ելույթով հանդես է եկել Լեհաստանի հայ կաթողիկե եկեղեցու հայտնի հոգևորական և հրապարակախոս Տադեուշ Իսակևիչ-Զալեսկին, որը մանրամասն ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը, ճանաչման և դատապարտման գործընթացը և նշանակությունը հետագա ցեղասպանությունների կանխարգելման գործում: Հիմնա կան զեկույցին հաջորդել է մտքերի փոխանակություն և քննարկում, իսկ բանախոսը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են Լեհաստանում Հայաստանի դեսպանության հյուպատոս Տիգրան Վարդանյանը, Կիելցեի փոխքաղաքապետը, Ուկրաինայի Վիննիցայի շրջանի հայկական համայնքի պատվիրակությունը, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

 

Լրահոս

Դիտել ավելին