Կարևոր իրադարձություններ

Սիրիայում պայթեցրել են ուսանողներին. կան տասնյակ զոհեր

10 Նոյեմբեր, 2015 20:38
Սիրիայում պայթեցրել են ուսանողներին. կան տասնյակ զոհեր

News-cloud.net-ի փոխանցմամբ՝ Սիրիայի Լաթաքիա նահանգի համալսարանից ոչ հեռու պայթյուն է որոտացել։ Միջադեպից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանները, անվտանգության ուժերն ու Շտապ օգնությունը։ Զոհերի թիվը հաշվվում է տասնյակներով, իսկ տուժածների թիվը հասնում է 50-ի։

Ընդ որում, կատարվածի համար ներկայացվում են տարբեր պատճառներ։ Դրանցից մեկի համաձայն՝ շենքից ոչ հեռու պայթեցվել է պայթուցիկով լի ավտոմեքենա։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ համալսարանի ուղղությամբ «Գռադ» կայանից արձակվել է երկու հրթիռ։ Միջադեպից երկու թաղամաս հեռավորության վրա նույնպես պայթյուն է գրանցվել։ Այնտեղ պայթել է քողարկված պայթուցիկ սարք։ Այդ պայթյունի հետևանքով որևէ մեկը չի տուժել։

Լրահոս

Դիտել ավելին