Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի նահանգի Սիլվան շրջանում ականի վրա պայթել է զրահապատ մեքենա։ Հաղորդվում է, որ պայթյունն իրականացրել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները, որոնք նախապես ավտոճանապարհին տեղադրել են ական, որի վրա էլ պայթել է ռազմական մեքենան։
Պայթյունի հետևանքով վիրավորվել են մեքենայում գտնվող զինծառայողները։ Դրա հետևանքով, նախնական տեղեկություններով վիրավորվել է 21 զինծառայող։ Նրանց մարտական ուղղաթիռներով ու Շտապ օգնության մեքենաներով հասցրել են Դիարբեքիրի հիվանդանոց։ Միջադեպից հետո դեպքի վայրում են հավաքվել անվտանգության ուժերը, և սկսել որոնողական աշխատանքներ։