Ֆրանսիայում ներքին սահմանային վերահսկողության վերականգնումը չի ազդի Շենգենյան մուտքի արտոնագրերի հիմունքներով երկիր ժամանողների վրա: Այս մասին գրում է Trend-ը` վկայակոչելով Ֆրանսիայի դիվանագիտական աղբյուրներին:
«Ֆրանսիան կվերականգնի ներքին սահմանային վերահսկողությունը`կապված կլիմիայի փոփոխության հարցերով COP21 միջազգային համաժողովի հետ, որը տեղի կունենա Փարիզում: Սակայն Ֆրանսիայի հյուպատոսարանը կարող է շարունակել մուտքի արտոնագրեր տրամադրել սովորական ռեժիմով»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Ֆրանսիան մեկ ամսով դադարեցնում է Շենգենյան մուտքի արտոնագրերի ազդեցությունը: