Կարևոր իրադարձություններ

G20 գագաթաժողովին կմասնակցի շուրջ 10,000 հոգի

10 Նոյեմբեր, 2015 22:27
G20 գագաթաժողովին կմասնակցի շուրջ 10,000 հոգի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկիրը պատրաստվում է Անթալիայում կայանալիք G20 երկրների գագաթաժողովին, որին մասնակցելու է ավելի քան 10,000 մարդ:

««Քսանյակի» շրջանակներում հանդիպումները սկսվելու են նոյեմբերի 14-ին: Հետո երկու լարված օր է սպասվում, իսկ նոյեմբերի 16-ին՝ ճաշից հետո, հայտարարվելու է կոմյունիկեն: Այսօրվա դրությամբ G20 երկրների առաջնորդներից միայն Արգենտինայի նախագահը չի կարող գալ՝ ընտրությունների պատճառով: Մյուս առաջնորդներն ու այլ մասնակիցներ մասնակցելու են գագաթաժողովին», - ասել է Էրդողանը:

Լրահոս

Դիտել ավելին