Կարևոր իրադարձություններ

Մոլորակի ամենաբարձրահասակ մարդը մահացել է 26 տարեկանում՝ բազմաթիվ հիվանդություններից

10 Նոյեմբեր, 2015 22:38
Մոլորակի ամենաբարձրահասակ մարդը մահացել է 26 տարեկանում՝ բազմաթիվ հիվանդություններից

Բայց նա պաշտոնապես ճանաչված չի եղել մոլորակի ամենաբարձրահասակ մարդ . Գինեսի Ռեկորդների գրքում այդ «կոչումը» շնորհված է 32-ամյա թուրք Սուլթան Քոսենին: Նրա հասակը 2.51 մետր է, այսինքն Սաոսրին Քոսենից 18 սանտիմետրով բարձր էր:

Ինչպես հայտնել է այսօր Bangkok Post–ը, Պորնչայը տառապում էր հորմոնալ խանգարումներով պայմանավորված բազմաթիվ հիվանդություններից: Նա մահացել է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին դրանից որոշ ժամանակ առաջ:

Վերջին մի քանի տարիներին ՝ վթարի մեջ ընկնելուց հետո, թաիլանդացի հսկան գամված էր մահճակալին: Վերջին մեկ տարում Սաոսրին նիհարել է 72 կգ-ով ու աճել եւս 12 սմ-ով, բայց թուլացած մկանները միեւնույն է չէին կարողանում դիմանալ 153 կգ ծանրությանը: Հենց այդքան էլ կշռում Պորնչայ Սաոսրին:

Ինչպես պատմել է Սուրին նահանգի հսկայի մայրը ՝ ընդհուպ մինչեւ վեցերորդ դասարան իր որդին շատ սովորական երեխա էր: Սակայն հետո սկսել է սրընթաց աճել՝ սարսափեցնելով բոլոր ազգականներին ու ծանոթներին:

Բժիշկները համարում են, որ երիտասարդի մոտ ուժեղ հորմոնալ խանգարումներ կային, որոնց պատճառով նա անընդհատ աճում էր: Նույնիսկ երբ Պորնչայը ծնկի էր իջնում ՝ նրա ծնողները դժվարությամբ էին կարողանում հասնել իրենց զավակի ուսին:

Սաոսրիի ընտանիքը ծայրաստիճան աղքատ էր ապրում, հողագործությամբ զբաղվում: Նրանց ամբողջ հարստությունը մեկ հեկտար բրնձի արտն էր ու չորս ցուլ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այն բանից հետո, երբ մեկ ամիս առաջ Պորնչայ Սաոսրիի մասին գրեցին թագավորության բոլոր թերթերը, Թաիլանդի սրտացավ բնակիչները սկսեցին փող ուղարկել հսկայի ընտանիքին:

Մեկ ամսվա ընթացքում ավելի քան 100 հազար բատ նվիրատվություն էր կուտակվել (մոտավորապես 2.8 հազար դոլար է): Հիմա այդ գումարները ոչ թե Պորնչայի բուժման համար կծախսվեն, այլ նրան մյուս աշխարհ ճանապարհելու

Լրահոս

Դիտել ավելին