Կարևոր իրադարձություններ

Մոսկվայի ոստիկանությունը ուժեղացրել է իր աշխատանքը

10 Նոյեմբեր, 2015 22:44
Մոսկվայի ոստիկանությունը ուժեղացրել է իր աշխատանքը

Մոսկվայի ոստիկանությունը ուժեղացրել է իր աշխատանքը՝ հաշվի առնելով ծայրահեղականների կողմից սպառնալիքները: Հատուկ միջոցառումներ են իրականացվում բնակելի տարածքներում, առևտրային գոտիներում, շուկաներում, մետրոյում և հասարակական տրանսպորտի այլ տիպերում:

«Մենք ուժեղացրել ենք աշխատանքը՝ հաշվի առնելով սռանալիքները, որոնք այսօր ստանում ենք տարբեր աղբյուրներից: Այսօր Միգրացիոն դաշնային ծառայության, Անվտանգության դաշնային ծառայության և Մոսկվայի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացնում ենք «Միգրանտ 2015» օպերացիան, որը նախևառաջ ուղղված է բնակելի տարածքների ստուգմանը: Բացի այդ, ստուգումներ են իրականացվում առևտրային գոտիներում, շուկաներում և այլ վայրերում, որտեղ կարող են գտնվել օպերատիվ հետաքրքրություն առաջացնող քաղաքացիներ, ովքեր կապ ունեն ծայրահեղական գործունեության հետ», - ասել է Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության Մոսկվայի ղեկավար Անատոլի Յակունինը:

Լրահոս

Դիտել ավելին