Թբիլիսի Իսանի-Սամգորի շրջանում կենդանիների գերեզմանոց է բացվել։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Ընտանի կենդանիների հուղարկավորության համար Թբիլիսիի քաղաքապետարանը մոտ 1 հա հողատարածք է հատկացրել։ Այս պահին տապանաքարեր տեղադրելու որոշում նախատեսված չէ։
60 կգ քաշով կենդանուն թաղելը կարժենա 50 լարի (21 դոլար), 60-150 կգ քաշով կենդանու համար՝ 80 լարի (33 դոլար), իսկ 150-300 կգ կշռող կենդանիների համար՝ 230 լարի (96 դոլար)։
Գերեզմանատանը հնարավոր կլինի թաղել անօթեւան կենդանիներին, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։