«Ես թմրանյութ չէի ընդունում, բայց որոշեցի իմ տխրությունը գինու մեջ թաղել եւ մինչեւ սիրտս կանգնեցնելու աստիճան զվարճանալ երեկույթներին։ Ես անչափահաս էի եւ ակումբներում ու մասնավոր երեկույթներին ինձ անմիտ էի պահում», - իր գրքում ասել է աստղը։
Քորթնի Քարդաշյանը՝ Քլոեի ավագ քույրը, չէր կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Նա պնդեց, որ Քլոեն օգնության համար վերականգնողական կենտրոնին դիմի։
Հարբեցող Քարդաշյանը հրաժարվել էր գնալ վերականգնողական կենտրոն։ 2007-ի մարտին աղջիկը ձերբակալվել էր անսթափ վիճակում վարելու համար, նրան դատապարտել էին 3 տարվա պայմանական-վաղաժամ ազատազրկման եւ ուղղիչ աշխատանքների, դատարանը Քլոեին նաեւ պարտադրել էր բուժվել հարբեցողությունից։ 2008-ի հուլիսին դատարանի պայմանների խախտման համար աշխարհիկ առյուծուհուն դատապարտեցին 30 օրվա կալանքի։ Քանի որ կանանց բանտը լեփ-լեցուն էր, նրան 3 ժամից ազատ արձակեցին։
Քորթնի Քարդաշյանը Քլոեին օգնեց ազատվել կախվածությունից եւ պնդեց, որ նա իրեն ձեռքը հավաքի։ Դատարանի եւ բանտի հետն կապված պատմությունից հետո Քլոեն կարողացավ հաղթահարել կախվածությունը եւ պնդեց, որպեսզի քույրն իրեն ձեռքը հավաքի։ Դատարանի եւ բանտի հետ կապված պատմությունից հետո աշխարհիկ առյուծուհին սովորեց սահմանափակել սպիրտային խմիչքների օգտագործումը։