Կարևոր իրադարձություններ

«ATV»-ի նոր սիթքոմը՝ Վաչեի, Արմուշի, Ռաֆոյի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ

11 Նոյեմբեր, 2015 00:20
«ATV»-ի նոր սիթքոմը՝ Վաչեի, Արմուշի, Ռաֆոյի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ

Blognews.am-ը գրում է.

Վաչե Թովմասյանը, Արմուշը, Ռաֆայել Երանոսյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Աննա Մանուչարյանը, Հակոբ Հակոբյանը և այլք կտեղափոխվեն քարե դար. «ATV» հեռուստաընկերության նոր՝ «Քարե դարդ» սիթքոմի մասին BlogNews-ն արդեն պատմել է  իր ընթերցողներին՝ ներկայացնելով մանրամասներ Սիլվա Հակոբյանի կատարմամբ սաունդթրեքի մասին։ Նրանք հեռուստադիտողներին առաջարկում են նոր իրավիճակներ բոլորովին նոր միջավայրում՝ քարե դարում:)

Սիթքոմի մանրամասերի մասին զրուցել ենք Արմուշի հետ, ով BlogNews-ին ասաց, որ հեռուստադիտողներին շատ հետաքրքիր սիթքոմ է սպասվում։ «Առաջարկ ստացանք «ATV» հեռուստաընկերությունից և համաձայնեցինք։ Մեզ համար նոր ձևաչափ է, ինչն արդեն հետաքրքիր է։ Հուսով եմ՝ ծիծաղելի կլինի»,- ասաց Արմուշը։

«Քարե դարդի» սցենարի հեղինակները «Վիտամին» ակումբի նախկին սցենարիստներն են՝ Վաչեն, Վանը, Գրիգն ու Գոռը։ Տևական դադարից հետո տղաները եռանդով վերադարձել են աշխատանքի։ «Նրանք կրթված, ինտելեկտուալ տղաներ են, արդեն եփված են սցենար գրելու մեջ և կարողանում են լավ սյուժե կառուցել»,- նշեց դերասանն ու հավելեց, որ հերոսները մեր ժամանակներից տեղափոխվելու են քարե դար։

Սիթքոմի իրադարձություները ծավալվում են Վաչեի հերոսի շուրջ։ Խոսելով իր կերպարի մասին՝ Արմուշն ասաց. «Ես քարե դարից եմ։) Դրական, բարի կերպար է, ում մոտ որսն այնքան էլ լավ չի ստացվում։ Այլ մանրամասներ չեմ ասի, որ հետաքրքիր լինի»։ 

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լրահոս

Դիտել ավելին