Կարևոր իրադարձություններ

Ոստիկաններն այցելել են Ժիրայր Սէֆիլյանի բնակարան

10 Նոյեմբեր, 2015 23:28
Ոստիկաններն այցելել են Ժիրայր Սէֆիլյանի բնակարան

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»- հաղորդագրություն է տարածել,որով տեղեկացնում է, որ այսօր՝ 2015 թ. նոյեմբերի 10-ին, երեկոյան ժամը 21-ին, մի խումբ ոստիկաններ այցելել են «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանի բնակարան և տեղեկացրել, որ նա առավոտյան ժամը 10-ին հարցաքննության նպատակով ներկայանա ՀՀ քննչական կոմիտե:

Ժիրայր Սէֆիլյանը հրաժարվել է ոստիկաններին ընդունել իր բնակարանում և պատասխանել է, որ ինքը առավոտյան կկապվի քննիչի հետ և կպարզի, թե ինչն ինչոց է:

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը այս գործողությունը գնահատում է որպես Շտաբի և նրա պետի նկատմամբ ճնշում գործադրելու անհաջող փորձ, որը վկայում է հանցավոր վարչախմբի վախի և խախուտ վիճակի մասին

Լրահոս

Դիտել ավելին