ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն իր անձնական էջն ունի Facebook սոցկայքում։
«Ես վերջապես իմ սեփական էջն ունեմ»,- գրել է Օբաման իր առաջին գրառման մեջ, փոխանցում է Deutsche Welle-ն:
Նա հույս է հայտնել, որ Facebook-ը կդառնա մի վայր, որտեղ քննարկումներ կտարվեն ԱՄՆ-ի ամենակարևոր խնդիրների շուրջ։ Նրա խոսքով` օգտատերերը կկարողանան կիսվել իրենց գաղափարներով և պատասխաններ կստանան անմիջապես նրանից:
Իր առաջին գրառման մեջ Օբաման անդրադարձել է բնապահպանության և կլիմայի փոփոխության խնդիրներին` նշելով մոլորակը երեխաների և թոռների համար պահպանելու անհրաժեշտությունը։
Նախագահն ընդգծել է, որ ամերիկացիները հաջողությունների են հասել ածխածնի երկօքսիդի արտանետումների կրճատման հարցում: «Սակայն մենք պետք է անենք ավելին»,- կարծում է Օբաման։