Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի հարավ-արևլքում ականի պայթյունի հետևանքով 19 զինվոր է վիրավորվել

11 Նոյեմբեր, 2015 01:20
Թուրքիայի հարավ-արևլքում ականի պայթյունի հետևանքով 19 զինվոր է վիրավորվել

Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գրոհայինները երեքշաբթի օրը ճանապարհամերձ ական են պայթեցրել երկրի հարավ-արևելքում` Դիարբեքիր նահանգի Սիլվան քաղաքի շրջանում` ռազմական շարասյան անցնելու ժամանակ: 19 զինծառայող է վիրավորվել, հաղորդում է DHA գործակալությունը:

Զինվորականները Դիարբեքիրից Սիլվան են մեկնել, որտեղ թուրք ուժայինները վերջին 8 օրերի ընթացքում հակաահաբեկչական օպերացիա են իրականացնում: Վիրավորներից մեկը կրիտիկական վիճակում է: Պայթյունի շրջանում քուրդ գրոհայիններին չեզոքացնելու լայնածավալ օպերացիա է սկսվել:

Լրահոս

Դիտել ավելին