Կարևոր իրադարձություններ

Նա ընդամենը ցանկանում էր իմանալ երեխայի սեռը. Հետազոտությունից հետո բոլորը շոկի մեջ էին (լուսանկարներ)

11 Նոյեմբեր, 2015 00:43
Նա ընդամենը ցանկանում էր իմանալ երեխայի սեռը. Հետազոտությունից հետո բոլորը շոկի մեջ էին (լուսանկարներ)

Ամերիկուհի Քերի Մաքարտնին երջանիկ էր իր ամուսնու Չադի հետ: Նրանք չորս երեխա ունեին և սպասում էին հինգերորդի ծննդին: Հղիության 23րդ շաբաթում Քերին դիմեց հիվանդանոց ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) անցնելու համար, սակայն զննումից հետո բժիշկները բարձրաձայնեցին սարսափելի ախտորոշումը… ՈւՁՀ-ի ժամանակ պտղի մոտ ահռելի ուռուցք էր ախտորոշվել, որն իր չափերով գրեթե գերազանցում էր երեխային: Նման բան բժիշկները երբեք չէին տեսել:

Չնայած ուռուցքի բարորակ բնույթին, նրա ահռելի չափերը կյանքի հիմար իրական վտանգ էին ներկայացնում, քանի որ այն զգալիորեն նվազեցնում էր երեխայի արյան շրջանառությունը:

Երեխայի կյանքը փրկելու համար առանց հղիությունն ընդհատելու վիրահատական միջամտություն անցկացնելու որոշում կայացվեց, և չնայած բարեհաջող ելքի հավանականությունն ընդամենը 10 % էր, Քերին որոշեց ռիսկի դիմել:

4 ժամ տևած վիրահատության ժամանակ բժիշկներն արգանդն ամբողջությամբ դուրս հանեցին որովայնի խոռոչից առանց ընկերքը վնասելու այն հատելու համար: Կտրվածքի միջով դուրս բերեցին պտղին, արգանդում թողնելով միայն երեխայի գլուխը: Այնուհետև բժիշկները հեռացրեցին ուռուցքը և երեխային հետ տեղադրեցին արգանդի մեջ:
 

Վիրահատությունը բարեհաջող ավարտվեց, և 10 շաբաթ անց լույս աշխարհ եկավ Մեյսի- Հոուպը: Բժիշկներին հաջողվեց իսկական հրաշք իրագործել:

 

Լրահոս

Դիտել ավելին