Կարևոր իրադարձություններ

Պորտուգալիայի վարչապետին անվստահության քվե են հայտնել` պաշտոնին անցնելուց 11 օր անց

11 Նոյեմբեր, 2015 01:44
Պորտուգալիայի վարչապետին անվստահության քվե են հայտնել` պաշտոնին անցնելուց 11 օր անց

Պորտուգալիայի ընդդիմադիր կուսակցություններն անվստահության քվե են հայտնել վարչապետ Պեդրու Պասուշ Կոլեյուի պահպանողական կառավարությանը, նրա` պաշտոնին անցնելուց 11 օր անց: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:

Նշվում է, որ նախաձեռնողը սոցիալիստական կուսակցությունն է եղել: Անվստահությանը կողմ են քվեարկել 123, դեմ` 107 պատգամավոր:

Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 4-ին Պորտուգալիայում տեղի են ունեցել Հանրապետության ժողովի` տեղի մեկ պալատից բաղկացած խորհրդարանի անդամների ընտրությունները: Հաղթել է «Առաջ, Պորտուգալիա» կոալիցիան:

Լրահոս

Դիտել ավելին