Կարևոր իրադարձություններ

Օվկիանոսի տիրուհիները. ինչպես են կանայք ապրուստ հայթայթում` իջնելով ջրի հատակը (լուսանկարներ)

11 Նոյեմբեր, 2015 19:00
Օվկիանոսի տիրուհիները. ինչպես են կանայք ապրուստ հայթայթում` իջնելով ջրի հատակը (լուսանկարներ)

Բրիտանական The Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է հարավկորեացի կին ջրասուզորդներին, ովքեր ամեն օր իջնում են օվկիանոսի հատակն ու այդ կերպ փորձում պահպանել իրենց ու իրենց ընտանիքների գոյությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ այս գործով զբաղվող կանայք կոչվում են հանյոներ (haenyeo), ովքեր ամեն օր առանց շնչառական ապարատի սուզվում են 20 մ խորության վրա ու կրկին ցամաք դուրս գալիս: Հետաքրքրական է, որ նրանք սուզվում են օվկիանոսի հատակն ու հետ դառնում տասնյակ անգամ. ընդհանուր առմամբ՝ այդ ողջ գործընթացը 1 օրվա կտրվածքով տևում է 6 ժամ, ինչը, անշուշտ, խիստ հոգնեցուցիչ է:

Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ հանյոների ճնշող մասը 70-ն անց կանայք են, մինչդեռ ամենատարեց ջրասուզորդը 90 տարեկան է: Նրանք հիմնականում որսում են ծովային կենդանիներ, որոնց օգնությամբ կարողանում են պահպանել իրենց խղճուկ գոյությունը:
Հայտնի է, որ կանայք սկսում են սուզվել շատ վաղ հասակից` 13 տարեկանից, ու այդ գործին հավատարիմ են մնում մինչև կյանքի վերջ:

Լրահոս

Դիտել ավելին