Կարևոր իրադարձություններ

Խանջյան փողոցում 40-ամյա քաղաքացին փորձել է երկու մանկահասակ երեխաների հետ ինքնահրկիզվել

11 Նոյեմբեր, 2015 07:52
Խանջյան փողոցում 40-ամյա քաղաքացին փորձել է երկու մանկահասակ երեխաների հետ ինքնահրկիզվել

Փրկարար ծառայությունը նոյեմբերի 10-ին, ժամը 23։10-ին  տեղեկատվություն է ստացել, որ Երեւանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում 1975 թ. ծնված Լ. Ս.-ը երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը: Լ. Ս.-ը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ՝ վերին եւ ստորին վերջույթների շրջանում եւ հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոն: 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Լրահոս

Դիտել ավելին